Monday, December 3, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի   անվանումը-Արև,   Երկիր,  Բույսեր
Նախագծի  թեման-Բույսերի  դերը  Երկրի  վրա
Նախագծի  կարևորությունը-  Աշակերտները   հստակ  կպատկերացնեն  բույսերի  դերը  Երկրի   վրա   և  մարդու  կյանքում:
Նախագծի   ռեսուրսներ- Ինտերնետ,դասագրքեր,թուղթ,  գրիչ,  նկարներ   տարբեր   բույսերի   մասին:
Նախագծի  նպատակը- Աշակերտները  կիմանան ,  որ  բույսերի  կանաչ  տերևներում  ընթացող  ֆոտոսինթեզը  այն  կամուրջն  է,  որով  էներգետիկ  կապ   էստեղծվել  Արևի  և  Երկրիմիջև:
Նախագծի  խնդիրները-
1.Արևը  կյանքի  էներգետիկ  աղբյուրն  է:
2.Կյանքը  Երկրի  վրա  պահպանվում  է  շնորհիվ  Արևի  կողմից   ճառագայթվող   այն  էներգիայի  հոսքի  հաշվին  ,  որը  հասնում  է  Կենսոլորտ:
3.Մեկ  տարվա  ընթացքում   ֆոտոսինթեզի   հետեվանքով   կուտակված  էներգիան  մոտ  100  անգամ  ավելի  շատ  է  նույն   ժամանակամիջոցում  ամբողջ  աշխարհում  արտահանած  ածխի  այրման   էներգիայից:
4.«Բոլոր  օրգանական  նյութերը ,  որքան  էլ  դրանք  տարբեր  լինեն ,  որտեղ  էլ  հանդիպեն,  բույսերի  մեջ,  կենդանիների,  թե  մարդկանց,  անցել  են  տերևով,առաջացել  են  տերևի  կողմից  մշակված   նյութերից...»  Տիմիրյազև:
5.Բանական  մարդու  տեսակի ՝    (Homo  sapiens)-ի  ազդեցությունը   բնության  վրա:
Սպասվելիք   արդյունքներ-
Աշակերտները  հասկանան  ,  որ  բույսերը  կերակրում  են  մարդկանց  և  բոլոր   կենդանիներին,    օդը   մաքրում  են  ածխաթթու  գազից  և  փոշուց,   մթնոլորտը   հարստացնում  են  թթվածնով,   լրացնում  են  անընդհատ   սպառվող  էներգիայի   պաշարները   և  ապահովում  են   արդյունաբերության  զարգացումը:
Իմանան ,  որ   գեղեցիկը   Արևից  է ,իսկ   լավը՝  Մարդուց:
Նպատակային  խումբ-    7-րդ   դասարանի  աշակերտներ:
Նախագծի   տևողությունը – 2   դասաժամ:
Նախագծի   ընթացքը
Համակարգչային   շնորհանդեսի  միջոցով    ներկայացնել  այն  բոլոր  հիմնախնդիրները  ,  որոնք   անհրաժեշտ   են  նյութի  իմացության   համար:   Բացատրել  ,   թե   ինչպեսպետք  է
մարդը   պահպանի   միլիոնավոր   դարերի  ընթացքում   ստեղծված   բնության   հրաշալիքները ՝  կանաչ  բույսերը,   դրանով   իսկ   նաև  ինքն  իրեն:
Յուրաքանչյուր  աշակերտ   կներկայացնի   իր   սեփական  եզրակացությունը:
Առարկաների ,   առարկայական   խմբերի   կապ-
Բնագիտություն,  Ֆիզիկա,  Քիմիա,   Աշխարհագրություն,   Պատմություն:
Նախագծի   հեղինակ-  Անահիտ     Բադիշյան
Հեղինակի  էլեկտրոնային    հասցե –anahitbadishian @gmail.com